Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Գերմանիան այս հարցում գրանցում է լուրջ հաջողություններ»․ Վարդան Ոսկանյան

398
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 22:30
«Գերմանիան այս հարցում գրանցում է լուրջ հաջողություններ»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած, ուշադիր հետևում էի, թե գերմանացիները, որպես կազմակերպված ազգի համբավ ունեցող ժողովուրդ, ինչպե՞ս են դիմակայելու կորոնավիրուսին։

Որքան հասկացա, նրանք աշխատում են սեփական և չինացիներից որոշակիորեն տարբեր մարտավարությամբ, որը ենթադրում է լայնածավալ տեստավորմամբ հիվանդության արագ ախտորոշում և մինչև դրա բարդացումը լիարժեք վերահսկում և բուժում։

Ընդ որում, դատելով վարակակիրների քանակի համեմատ մահացության թվի շատ ցածր տվյալից՝ Գերմանիան այս հարցում գրանցում է լուրջ հաջողություններ»։