Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Տեսնես՝ ո՞ւմ «պայծառ» միտքն է այս նեղ մաջալին շրջանառության մեջ դնել այս օրինագիծը». Արման Աբովյան

398
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 18:05
«Տեսնես՝ ո՞ւմ «պայծառ» միտքն է այս նեղ մաջալին շրջանառության մեջ դնել այս օրինագիծը». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ թվում է, որ պետական կառավարման որոշ օղակներում կան մարդիկ, ովքեր կա՛մ չեն հասկանում այսօրվա պահի լրջությունը, կա՛մ դուրս են օրհասական առողջ տրամաբանության շրջանակից։
Տեսնես՝ այդ ում «պայծառ» միտքն էր, այս նեղ մաջալին շրջանառության մեջ դնել մի օրինագիծ, որն, ըստ էության, այնքան հակասական է այսօրվա իրական մարտահրավերներին, որ միայն բացարձակ քաղաքական և տնտեսական հոտառությունը կորցրած չինովնիկի մտքով կանցներ պահանջ ներկայացնել, որ 2020 թվականից ներմուծված հայկական մեքենաները պարտադիր պետք է վերազինել կատալիզատորներով և դրա հետ մեկտեղ նոր տուգնաքներ սահմանել խախտողների համար (եթե չեմ սխալվում՝ մոտ երեք-հինգ հարյուր հազար դրամի չափով) այն մեքենաների համար, որոնք չեն ունենա այդ կատալիզատորը։
Չէէէ, լո՞ւրջ: Այն պարագայում, երբ մարդիկ չգիտեն, թե ինչպես են դուրս գալու այս ծանրագույն իրավիճակից, փաստացի սահմանվում է համակարգ, որը միանգամից ծայրագույն իրավիճակի մեջ կդնի բազմաթիվ ՀՀ քաղաքացիների:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ այս որոշումը միգուցե բխում է մեր միջազգային պարտավորություններից, բայց, կներեք, իրավիճակ է փոխվել ոչ միայն երկրում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Պետք է այսօր գնալ և պայմանավորվել, որ պայմագրերով մեր առջև դրված այս կարգավորումները դուրս են մեր օրհասական օրակարգից՝ հաշվի առնելով, թե ինչով է այսօր ապրում հասարակ մարդը, պետք է անպայման հասկանալ, որ այսօր լրիվ ուրիշ խնդիներ են մեր առջև կանգնած։ Մարդիկ այսօր տանում են գոյատևման պայքար, ի՞նչ «կատալիզատոր», ի՞նչ նոր տուգանքներ, ա՛յ ձեր ցավը տանեմ»: