Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Մի՛ զարմացեք կամ դրա տակ դավադրություն մի՛ փնտրեք». Սոֆյա Հովսեփյան

291
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 17:30
«Մի՛ զարմացեք կամ դրա տակ դավադրություն մի՛ փնտրեք». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իշխանության ներկայացուցիչներս քայլեր ենք անում, որոնք ոմանց զայրացնում, քննադատության տեղիք են տալիս, ոմանց էլ ոգևորում, զարմացնում, ուրախացնում։ Հա, գիտեմ, տարօրինակ է, երբ հարցով դիմում եք և նույն պահին պատասխան ստանում, երբ խնդիրը լսում են և ամեն կերպ փորձում օգնել, երբ վարչապետը ուղիղ կապ է հաստատում քաղաքացու հետ, երբ պատգամավորը չի զլանում հաճախ լինել գյուղում՝ գյուղացու տանը հազար ու մի խնդիր կամ հաճելի պահեր կիսելով։ Հա, մենք այդպիսին ենք, տարօրինակ...
Սովորե՛ք լինել ուշադրության մեջ, դա հաճելի և օգտակար վիճակ է։ Մի՛ զարմացեք կամ դրա տակ դավադրություն մի՛ փնտրեք, ամեն ինչ մարդկային է ու բնականոն։ Հասկանում եմ, որ սա սովորական երևույթ չի եղել, բայց տարօրինակությունը փնտրեք հենց այդտեղ, ինչո՞ւ...
Մարդիկ կարիք չունեի՞ն, թե՞ խնդիրները հենց նոր են մեր երկրում։
Ոչ, երկուսն էլ չէ...
Պարզապես բոլորս ունեինք հոգատարության կարիք, բայց կար հոգատարության պակաս, իսկ այսօր ամեն ինչ անում ենք այդ պակասը լրացնելու համար...
Լավ եղեք, մնացեք տանը և ձեր բոլոր հարցերը կամաց-կամաց կլուծվեն։
Առողջ և բարի հանգստյան օրեր, թեև օրերը շարունակ հանգստյան օրեր են»: