Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.

«Mazda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ

256
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 11:15
«Mazda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ

Մարտի 28-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխի վայր շրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: