Պատիվ է համարում․ Վիտալի Բալասանյանին ֆինանսավորում է Քոչարյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում նախագահի 14 թեկնածուները հիմնականում ակտիվ քարոզարշավ էին անում, հանդիպում ընտրողների հետ, ծրագրեր ներկայացնում։ Եվ չնայած ՀՀ գործող իշխանությունները կարևորել են Արցախում ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացումը, սակայն ժամանակ առ ժամանակ նշվում է առանձին ներկայացուցիչների կողմից այս կամ այն թեկնածուին սատարելու մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս հարցով մեկնաբանության համար դիմեց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, որը մեզ հետ զրույցում նշեց․ «Կարծում եմ, որ Արցախի ցանկացած քաղաքական գործիչ իր համար պատիվ պիտի համարի վայելելու ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, որի ավանդը մեր պետությունների շինարարության գործում անհերքելի և անգնահատելի է: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը՝ իմ նախընտրական քարոզարշավը իրականացվում է բացառապես ԱՀ ընտրողների նվիրատվություններից իմ նախընտրական հիմնադրամին»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00