Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արայիկ Հարությունյանը՝ Արցախի ընտրությունները հետաձգելու մասին

379
Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 22:10
Արայիկ Հարությունյանը՝ Արցախի ընտրությունները հետաձգելու մասին

«Առաջին լրատվական»-ի եթերում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով հնարավոր վտանգներին և ընտրությունների հնարավոր հետաձգմանը, ասել է. «Արցախի ընտրությունները հետաձգելու պարագայում լուրջ խնդիրներ կառաջանան նախ գործող իշխանության լեգիտիմության հետ կապված, դա կարող է մինչև սահմանադրական ճգնաժամի հանգեցնել: Իհարկե, վտանգ կա: Կառավարությունը մշտապես քայլեր է ձեռնարկում վարակի ներթափանցումը կանխելու համար: Արցախի սահմանադրությամբ մենք ունենք այլ հնարավորություններ. արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ ընտրությունները չեն հետաձգվում: Տարածման վտանգը քարոզարշավն է, ոչ թե՝ ընտրությունը»:

Նա նաև հավելել է, որ իշխանության կողմից ընդունված ցանկացած որոշում իրենց կողմից ընդունելի կլինի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: