Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բազմաթիվ ֆեյսբուքահայեր լուրջ դեմքով իրենց հիացմունքն արտահայտեցին Թրամփի քաղաքականության հանդեպ»․ Վահե Գևորգյան

298
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 03:05
«Բազմաթիվ ֆեյսբուքահայեր լուրջ դեմքով իրենց հիացմունքն արտահայտեցին Թրամփի քաղաքականության հանդեպ»․ Վահե Գևորգյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ Թրամփը կորոնավիրուսին վախեցնելով հայտարարեց, որ մինչև ապրիլի 12-ը ամեն բան վերջացած կլինի և իրենք կշարունակեն վայելել կյանքը. հետո լուծի դեղ գովազդեց ու մարդիկ սկսեցին վատանալ։ 3 օր առաջ էլ հայտարարեց, որ մարդկանց շուտով աշխատանքի կուղարկեն։ Այսօր ԱՄՆ-ն վարակվածների թվով անցավ Չինաստանին։ Բայց սա հեչ, կարևորն այն է, որ բազմաթիվ ֆեյսբուքահայեր լուրջ դեմքով իրենց հիացմունքն արտահայտեցին Թրամփի վարած քաղաքականության հանդեպ»։