ԱՄՆ-ն առաջին տեղում է #COVID_19 կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով․ #TheNewYorkTimes
2315
Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 10:20
![]() ԱՄՆ-ն առաջ է անցել այլ երկրներից՝ նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով։ Այս ցուցանիշները հրապարակել է New York Times-ը՝ հղում անելով Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներին։ Ըստ թերթի՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 82 404 դեպք, մահացել 1 178 մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է, որտեղ գրանցվել է 81 782 դեպք և 3 291 մահ, իսկ երրորդ տեղում՝ Իտալիան․ վարակի 80 589 դեպք, մահվան՝ 8 251: ԱՄՆ-ում ամենաշատ դեպքերը գրանցվել են Նյու Յորք նահանգում (37 802), Նյու Ջերսիում (6 876) և Կալիֆորնիայում (3 802): The New York Times-ը նշել է, որ ԱՄՆ-ում իրավիճակը սրվել է «սխալների և բաց թողնված հնարավորությունների» հետևանքով: Գիտնականները նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ն ինչ-որ մի պահի կդառնա պանդեմիայից առավել տուժած երկիրը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
