Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

«Ժողովո՛ւրդ ջան, այ հիմա՝ ուշադիր». Արման Աբովյան

178
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 23:30
«Ժողովո՛ւրդ ջան, այ հիմա՝ ուշադիր». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Ժողովո՛ւրդ ջան, այ հիմա՝ ուշադիր։ Հայկական տեղեկատվական դաշտում արդեն տևական ժամանակ գործում են ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող կեղծ հայկական օգտատերերի պրոֆիլներ, որոնք տարածում են ակնհայտ սադրիչ և խուճապային տեղեկություն համաճարակի մասին։ Համոզված եմ, որ սուտ տեղեկություններ տարածողները վերահսկվում են թուրքերի և ադրբեջանցիների կողմից... Դա ակնհայտ է, քանի որ կեղծ օգտատերերը գործում են սինխրոն և շատ համակարգված, իսկ դա նվազագույնը հնարավոր է, երբ կա հստակ տարածման պլան, որը շատ կոնկրետ թիրախավորում է հայկական պոպուլյար ֆեյսբուքյան խմբեր և էջեր։
Կրկին ստիպված եմ թվարկել սոցցանցերում գործող հիգիենայի կանոնները։
1. Յուրաքանչյուր աղմկահարույց տեղեկություն, որը կտեսնեք համացանցում, ԱՆՊԱՅՄԱՆ վերստուգեք ձեր կողմից վստահված երեք-չորս լրատվական աղբյուրների միջոցով։
2. Կեղծ լուրերը հիմնականում շատ տագնապալի բնույթ են կրում, դա պետք է միանգամից ձեր մոտ առաջացնի կասկած։ Կրկնեմ, յուրաքանչյուր տագնապալի նյութ պետք է ձեր կողմից ընդունվի որպես կասկածելի, մինչև չվերահաստատվի մի քանի չեզոք և վստահելի աղբյուրից։
3. Որպես կանոն, հատուկ տարածվող կեղծ նյութերն անում են հղումներ ինչ-որ «ճ» կլասի հղումով, կամ օրինակ «տակիս հարևանի բաջանաղի կուրսեցու ընկերոջ պապայի սանիկը» ասում է, որ...և դրվում է կեղծ լուրը։
Հիշեք մի բան՝ կեղծ լուրեր տարածողները կարծում են, որ դուք այնքան պրիմիտիվ և անգրագետ եք, որ ձեզ կարելի է կերակրել խուճապ առաջացնող ինֆո։
Հիշեք մի բան՝ դուք իրենցից ավելի խելացի եք ու խորամանկ։ Այնպես որ, եթե կիրառեք վերը նշված շատ պարզ կանոնները, ապա դուք դրանց հաստատ կբացահայտեք։
Եղե՛ք առողջ և սրանց պրիմիտիվ սադրանքների չտրվեք»։