Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.

«Ոստիկանը չպետք է դիպչի քաղաքացիների անձնագրին ու թերթիկին». Անի Խաչատրյան

193
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 22:20
«Ոստիկանը չպետք է դիպչի քաղաքացիների անձնագրին ու թերթիկին». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարետատուն ջան, ոստիկանը փողոցում օրը հարյուրավոր անձնագրեր է վերցնում և ստուգում, իսկ եթե 1 ոստիկան վարակված եղավ կամ վարակվեց, կվարակի հարյուրավոր քաղաքացիների...

Առաջարկում եմ՝

1. Ոստիկանը չդիպչի անձնագրին, և քաղաքացին իր ձեռքով իր անձնագիրն ու թերթիկը ցույց տա:

2. Քաղաքացին ( հնարավորության դեպքում) հեռախոսում ունենա անձնագրի և թերթիկի նկարը և կրկին առանց ոստիկանի դիպչելու ցույց տա նկարը: