Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ.

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հորդորում է

278
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 21:40
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հորդորում է

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտնում է. «Հարգելի քաղաքացիներ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։

Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։

Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»: