Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ.

«Դիմում եմ Արցախի նախագահի թեկնածուներին և գործող նախագահին». Ավետիք Իշխանյանը

245
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 21:30
«Դիմում եմ Արցախի նախագահի թեկնածուներին և գործող նախագահին». Ավետիք Իշխանյանը

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՛ վտանգեք Արցախ-ամրոցը: Երկրորդ անգամ եմ դիմում արցախցիներին, բայց այս անգամ արդեն Արցախի նախագահի թեկնածուներին և գործող նախագահին։ Հարգելի հայրենակիցներ, մի կողմ դրեք ձեր միջև եղած քաղաքական, գաղափարական, մարդկային հակասությունները և համատեղ կոչով հանդես եկեք հետաձգելու Արցախի ընտրությունները և Արցախում հայտարարեք արտակարգ դրություն, ավելի խիստ, քան՝ Հայաստանի Հանրապետությունում»։