Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Բացահայտվել է Զովունիում հնչած կրակոցների դեպքը

203
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 19:25
Բացահայտվել է Զովունիում հնչած կրակոցների դեպքը

Մարտի 23-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի մի արտադրամասի տարածքում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել։

Արդյունքում՝ կողմերը ներկայացել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Մասնակիցներից երկուսը բաժին են բերել որսորդական հրացանն ու գազային ատրճանակը, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքրեագիտական վարչություն ուղարկվելու համար։ Հայտնաբերվել է նաև մեջադեպի մասնակիցներից մեկի «BMW»-ն, որը դեպքի ժամանակ վնասվել էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բացահայտվել է Զովունիում հնչած կրակոցների դեպքը