Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

«Արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն ունի միայն Բակո Սահակյանը». Տիգրան Գրիգորյան

184
Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 00:25
«Արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն ունի միայն Բակո Սահակյանը». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը դեռևս երեկ էր նշել, որ այս իրավիճակը վտանգավոր է, և արտակարգ դրություն մտցնելը տրամաբանական կլիներ:

Այսօր ողջ օրը հորդորներ եմ լսում տարբեր գործիչների կողմից բոլոր քաղաքական ուժերին, որ ընտրությունները պետք է հետաձգվեն: Հարգելի գործընկերներ, բոլորին ուղղված այդ կոչերը, ճիշտն ասած, մի քիչ անհասկանալի են: Արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն ունի միայն Բակո Սահակյանը: Քաղաքական որոշումներ կայացնող և այդ որոշումների վրա ազդեցություն ունեցող շրջանակը շատ նեղ է: Այդ շրջանակը այսօր խորհրդակցության էր մասնակցում Բակո Սահակյանի մոտ և աջակցություն էր հայտնում ընտրությունները անցկացնելու նրա որոշմանը: Ուստի, կոչեր անելիս, ճիշտ հասցեատերեր ընտրեք»: