Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ.

Կենդանիներին մեքենայից կապելու և քարշ տալու դեպքով նյութեր են նախապատրաստվում

197
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 14:40
Կենդանիներին մեքենայից կապելու և քարշ տալու դեպքով նյութեր են նախապատրաստվում

Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։