Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

«Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է». Արսեն Թորոսյան

157
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 12:45
«Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է». Արսեն Թորոսյան

Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է՝ թե՛ ընթացիկ հարցեր լուծելու, թե՛ զարգանալու առումով. մարտի 26-ին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ պլանային վիրահատությունները կրճատելու հետևանքով ոլորտը դժվարությունների առաջ է կանգնելու:
«Չենք կարող թույլ տալ՝ բուժհիմնարկները կանգնեն սնանկացման առաջ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում կա առողջապահական հիմնարկների վերաբերյալ առանձին դրույթ, դրանից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները, որևէ սահմանափակում չկա:
«Պետք է հաշվի առնենք մի նրբություն, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգ ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Կորոնավիրուսից հետո առողջապահական համակարգի հայեցակարգային վերանայումներ կլինեն»,- ասաց վարչապետը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ավելացրեց, որ այդ ամենն իր արտոցոլումը կգտնի պետբյուջեում, որտեղ ևս փոփոխություններ կարվեն: