Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

Սահմանափակումների խախտման համար կազմվել է 286 արձանագրություն

148
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 12:25
Սահմանափակումների խախտման համար կազմվել է 286 արձանագրություն

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մարտի 26-ի ժամը 09․00․ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 150-ը՝ մայրաքաղաքում, 136-ը՝ մարզերում։ 60 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ»։