Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ոստիկանություն՝ Վստրեչի Ապերի գործով․ «Ժողովուրդ»

121
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 08:50
Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ոստիկանություն՝ Վստրեչի Ապերի գործով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ մարտի 5-ին հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի տանը ոստիկանների կատարած վայրի, ապօրինի գործողությունների մասով: Բանն այն է, որ Արամ Վարդանյանի պաշտպանները ոստիկանների գործողությունների մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ոստիկանների գործողություններին Գլխավոր դատախազությունը իրավական գնահատական և ընթացք տա: Դատախազությունում Արամ Վարդանյանի պաշտպանների դիմումի մասով եղել է քննարկում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է քննարկումը: Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»: