Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

«Որոշ պատգամավորներ իրենց իրավունք են վերապահում բոլորի վրա մուննաթ գալու». Ռուբեն Մեհրաբյան

212
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 02:05
«Որոշ պատգամավորներ իրենց իրավունք են վերապահում բոլորի վրա մուննաթ գալու». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ պատգամավորներ, սեփական արշինով չափելով Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուն, փորձում են ներկայանալ որպես երկրում միակ «ժողովրդի մատից փուշ հանող», «մի ուրիշ ձևի էս տանջված ժողովրդի դարդից տեղյակ» կամ «ժողովրդի ծոցից դուրս եկած» մի ուրիշ ձևի կոկո-ջամբոներ ու դրա հիման վրա իրենց իրավունք են վերապահում բոլորի վրա մուննաթ գալու, քաղաքացուն էլ դնելով կատարյալ ապուշի տեղ։
Ուզում եմ ասել, որ մարդիկ, ովքեր ապրել են «սատկած էշ գտնենք՝ նալերը հանենք» սկզբունքով՝ չմտածեն, որ բոլորն իրենց խելքի են կամ մակարդակի։ Հազար տակ կաշի փոխած էդ խալխին էլ միշտ պետք է հիշեցնել, թե ընդամենը 12 տարի առաջ իրենք ինչով էին զբաղված։ Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղները չեն գտնում, ապա միակ բանը, որ կարելի է առաջարկել, դա ինքնըստինքյան սատկելն է ու սեփական նալերն էլ հանելը։ Էլ սատկած էշ չկա, էշը պրծել ա, ու պետությունը ձեր իմացած եթիմը չի ձեզ համար, որ եկել ուզում եք ձեր առաջարկած մի փոր հացով լավամարդ դուրս գալ, ընդ որում՝ նույն այդ պետության հաշվին։ Դավայ դասվիդանիա»: