Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

«Ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են». Արսեն Թորոսյան

216
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 19:50
«Ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են». Արսեն Թորոսյան

«Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին:

«Թեստերը ճանապարհին են: Մենք ամեն օր սպասում ենք, մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան բեռնափոխադրումներ հետ կապված»,- ասաց Թորոսյանը: