Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.

«Հեշտ ա ասել՝ եկե՛ք վարկերից, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք. էդ լո՞ւրջ եք ասում». Փաշինյան

298
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 18:30
«Հեշտ ա ասել՝ եկե՛ք վարկերից, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք. էդ լո՞ւրջ եք ասում». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով քաղաքացիներին աջակցելու վերաբերյալ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ասել է. «Էդ շատ հեշտ ա ասել: Եկե՛ք վարկերից, հարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լո՞ւրջ եք ասում, ձեռ եք անո՞ւմ: Հո տենց ասելո՞վ չի, կներեք: Խոսքի արժեքին էլ պետք ա տեղ լինի: Առաջարկում եմ, օրենսդրական նախաձեռնություն արեք, բոլոր ՀՀ քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, այդ թվում՝ քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու միջոցով: Տպավորություն ա՝ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս»:

Ուրիխանյանն, արձագանքելով վարչապետի խոսքին, ասաց. ««Ձեռ եք առնում»-ը ո՞րն ա: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի միտք արտահայտելու, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, մտահոգություն արտահայտելու: Ասում եմ՝ ընտրենք մարդկանց, ովքեր սպառողական վարկեր են վերցրել, խնդիր կա էդպիսի: Դուք էիք ասում մինչև հեղափոխությունը, բռնագրավենք, կոպեկ առ կոպեկ հետ բերենք, բա եկեք անենք, դա այլ թեմա է: Ես ասում եմ, եկեք որոնենք տարբերակներ, և խնդրում եմ մի՛ որակեք իմ ձևակերպումները»: