Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

Վրաստանում 9 օրական նորածնին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել․ #AliqMedia

156
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 14:45
Վրաստանում 9 օրական նորածնին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել․ #AliqMedia

Երեկ՝ մարտի 24-ին, Մառնեուլիից կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի են տեղափոխել 9 օրական նորածնի։ Այդ մասին հայտնել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին, հայտնում է Aliq Media-ն։

«Մառնեուլիից ծանր շնչառական անբավարարությամբ, կորոնավիրուսի ախտանիշներով 9 օրական երեխայի են տեղափոխել մեզ մոտ: Այս փուլում նորածնի վիճակը կայուն է: Փորձանմուշը ուղարկվել է Լուգարի լաբորատորիա»,- ասել է Ռատիանին: