Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Ուրալով 30 կուրսանտ են տեղափոխել․ վիրուսի հետ կապված վերահսկողություն չկա»․ Սրբուհի Գրիգորյան

163
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 14:30
«Ուրալով 30 կուրսանտ են տեղափոխել․ վիրուսի հետ կապված վերահսկողություն չկա»․ Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բառացիորեն նոր զանգ ստացա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից... Առավոտյան Ուրալով 30 կուրսանտի տեղափոխել են Սովետաշեն... Մեկ մեքենայի մեջ: Վիրուսի հետ կապված չկա վերահսկողություն... Պատկան մարմիններ... Զբաղվեք...
Ու իմ նախորդ գրառումից հետո էլ դիմել են զինծառայողներին, թե ինչու են դիմել Լուսավոր Հայաստանին...
Հարգելիներս, մի քաղաքականացրեք... Երկրում արտակարգ դրություն է, դուք էլ պահպանեք կանոններն ու հետևեք բոլոր ցուցումներին....»։