Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

«Ահազանգ կա, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» բանտարկյալներին դուրս են գրում». Անի Սամսոնյան

147
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 14:10
«Ահազանգ կա, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» բանտարկյալներին դուրս են գրում». Անի Սամսոնյան

«Ահազանգեր ենք ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, որ հրահանգ կա առ այն, որ պիտի բոլորին դուրս հանեն, որովհետև ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում։ Կխնդրեի մի փոքր տեղեկատվություն տալ»,- դիմելով Արդարադատության նախարարին՝ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Խուճապի հետ կապված խնդիր չկա, Ձեր տեղեկությունը լիարժեք ճիշտ չէ, որովհետև բոլորին էնտեղից չեն հանում։ ՔԿՀ-ներում որևէ տեստ, որ անցկացվել է, բացասական են եղել, որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Իսկ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել, որ հանկարծ նման դեպք լինի, դատապարտյալները հնարավորություն ունենան բուժօգնություն ստանալու»,- արձագանքեց Ռուստամ Բադասյանը։