Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

205
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 14:00
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը՝ մինչև իրավիճակի կարգավորումը:
Խնդրում ենք դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին.
[email protected], [email protected]
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգել ՀՀ ոստիկանության Թեժ գիծ՝ (010) 54- 69-14 հեռախոսահամարներով:
Քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների հետ կապված՝ զանգել (010) 59-68-40 հեռախոսահամարով:
Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգել (010) 59-61-25 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանություն