Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

«Բայց ո՞ւմ խաբել և ի՞նչ նպատակով»․ Վահագն Թևոսյան

134
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 10:40
«Բայց ո՞ւմ խաբել և ի՞նչ նպատակով»․ Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե ձևաթուղթը լրացնելիս մենք կարող ենք խաբել. արդեն նկատվում են նման տրամադրության ալիքներ. բայց ո՞ւմ խաբել և ի՞նչ նպատակով:

Ձևաթուղթն, ըստ ամենայնի, նրա համար է, որպեսզի անհրաժեշտության դեպքում ճշտվի ձեր շփման շրջանակը, եթե, աստված մի արասցե, դուք ինչ-որ օջախում եք հայտնվել: Նույնն է թե գնաս բժշկի ու խաբես, թե որտեղդ է ցավում: Պաշտպանական ռեակցիաները ճիշտ թիրախի չեն ուղղված»: