Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

«Ներմարզային և համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը չի աշխատելու». Գարիկ Սարգսյան

155
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 09:25
«Ներմարզային և համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը չի աշխատելու». Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու

✅Երևան-Արտաշատ-Երևան
✅Երևան-Մասիս-Երևան
✅Երևան-Արարատ-Երևան
✅Երևան-Վեդի-Երևան

ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։

❗️Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»։