Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

181
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 23:05
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Նոր տիպի կորինավիրուսի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, Արցախը Հայաստանին կապող բոլոր միջպետական անցակետերում իրականացվել է լրակահավորում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես, ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ճանապարհային ոստիկանությանը տրամադրվել է 3 տասնյակից ավելի ճանապարհային զգուշացնող մետաղյա և պլաստմասե արգելափակոցներ, ինչը ճանապարհային ոստիկանության աշխատանքն ավելի դյուրին կդարձնի՝ Հայաստան-Արցախ և հակառակ ուղղության ելումուտը վերահսկելու, ինչպես նաև անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: