Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

«Պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում»․ «Սասնա Ծռեր»

205
Չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ., 00:05
«Պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում»․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Ողջունում ենք արտակարգ դրության ռեժիմի խստացումը և պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել Արցախում

Ողջունում ենք նոր կորոնավիրուսի համաճարակի տարածումը կասեցնելու նպատակով արտակարգ ռեժիմի խստացման քայլերը, առաջին հերթին՝ քաղաքացիների ինքնամեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք լինել խիստ, բայց առավելագույնս իրավաչափ ու մարդկային։ Քաղաքացիներին հորդորում ենք մնալ տանը, պահպանել ինքնամեկուսացման և տեղաշարժի սահմանափակման պահանջները, ինչպես նաև հնարավոր ամեն ինչով օգնել միմյանց (պահպանելով սոցիալական հեռավորություն և հիգիենայի կանոններ) և աջակցել Պարետատանն ու իրավապահ մարմիններին։

ՀՀ իշխանությունից պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում»։