Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

ԱԱԾ-ն հայտարարում է

166
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 21:30
ԱԱԾ-ն հայտարարում է

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից՝ վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ [email protected], [email protected], ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/www.sns.am/?ref=bookmarks»,- նշված է հայտարարության մեջ: