Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.

«Այս վիճակը մենք դիտում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես հնարավորություն»․ վարչապետ

159
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 20:25
«Այս վիճակը մենք դիտում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես հնարավորություն»․ վարչապետ

«Արժույթի միջազգային հիւմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020-ը անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Հայաստանի պարագայում կանխատեսումներն, այս պահի դրությամբ, դրական են։ Այս վիճակը մենք դիտում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգն ավելի արդյունավետ և կրիկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար»,- ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարության առաջիկա նիստում կընդունեն գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր․ «Ինչպես որ խոստացել էի՝ բոլոր գյուղատնտեսական վարկերը կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ Գյուղատնտեսական աշխատանքներն այս օրերին չպետք է արգելակվեն և ես կոչ եմ անում ակտիվորեն զբաղվել գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ տանը մնալու մեկուսանալու ժամանակները չափազանց հարմար են կարդալու, մտածելու՝ մեր երազած ապագան պլանավորելու և այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար։ «Սա վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է»,- եզրափակեց Ն․ Փաշինյանը։