Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Ադրբեջանում սկսել են սերիալ նկարահանել ապրիլյան պատերազմի մոտիվներով». Կարեն Հովհաննիսյան

169
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 20:35
«Ադրբեջանում սկսել են սերիալ նկարահանել ապրիլյան պատերազմի մոտիվներով». Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանի հերթական հայատյաց քայլը... Ադրբեջանում սկսել են սերիալ նկարահանել ապրիլյան պատերազմի մոտիվներով: Սերիալի մի քանի դրվագներն արդեն հասանելի են և արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի քարոզչական ուղղվածություն ունի այն: Մի քանի դրվագով մտնում են խրամատ և սպանում զինվորներին ու գոռում. «Սատկի՛ր, այս արևի տակ ապրելու իրավունք չունես», իսկ մեկ այլ դրվագում, երբ ենթադրաբար գրավում են «Լելե Թեփեն», և դրոշակակիրը, ով դրոշը բարձրունքում է տնկում, ասում է. «Սա սկիզբն է, սպասեք մեզ ամենաանսպասելի վայրում և ժամանակում»»: