Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ»․ վարչապետ

237
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 19:50
«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ»․ վարչապետ

«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ո՞ւր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»,- այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժ ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։

Նիկոլ Փաշինյանը հորդորեց օգտվել օնլայ ծառայություններից՝ օնլայ գնումներ, վճարումներ և հնարավորինս դուրս չգալ փողոց։

«Կոչ եմ անում՝ խստագույնս հետևել պարեկատան և առողջապահության հրահանգներին»,- ասաց երկրի վարչապետը։