Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որ մարզերում է հայտնաբերվել կորոնավիրուս

203
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 19:40
Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որ մարզերում է հայտնաբերվել կորոնավիրուս

«Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում և հույս ունեմ, որ նրանք ճշգրտորեն կկատարեն բոլոր կանոնները»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։

«Կորոնավիրուսի վարակման դեպքեր ունենք Երևան քաղաքում, Արմավիրի, Արագծոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։ Այս դեպքերի ծագումնաբանությունը մեզ հայտնի է՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմինածնի, Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերի մեր հայրենակիցները»,- նշեց վարչապետը։

Վարչապետը հայտնեց, որ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր արտադրամասերի գործունեությունը դադարեցվելու է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։