Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Որքա՞ն գումար է հանգանակվել կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման համար

187
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 18:40
Որքա՞ն գումար է հանգանակվել կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման համար

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499 մլն 834 հազ. 192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2407:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։