Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.

«Հրազդանում ունենք կորոնավիրուսով հաստատված 1 դեպք». Սևակ Միքայելյան

151
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 16:45
«Հրազդանում ունենք կորոնավիրուսով հաստատված 1 դեպք». Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»: