Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Դատախազությունն առժամանակ դադարեցնում է առձեռն դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը

119
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 16:30
Դատախազությունն առժամանակ դադարեցնում է առձեռն դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարություն-լրացում

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և շփումների սահմանափակման անհրաժեշտությունը հաշվի առնելով ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ ներկայացվող դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը դադարեցնելու և դրանք «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am-ի միջոցով կամ էլփոստով ընդունելու որոշման մասին:

Որպես լրացում՝ տեղեկացնում եմ, որ աշխատանքի ճկունությունը, արագությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով դիմումները, հարցումները, բողոքները, հաղորդումները կարելի է ներկայացնել նաև ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների պաշտոնական էլեկտրոնային փոստերին, որոնք ներկայացվում են ստորև:

ՀՀ գլխավոր դատախազություն՝
[email protected]

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝
[email protected]

Երևան քաղաքի դատախազություն՝
[email protected]

Արարատի մարզի դատախազություն՝
[email protected]

Արմավիրի մարզի դատախազություն՝
[email protected]

Արագածոտնի մարզի դատախազություն՝
[email protected]

Գեղարքունիքի մարզի դատախազություն՝
[email protected]

Լոռու մարզի դատախազություն՝
[email protected]

Կոտայքի մարզի դատախազություն՝
[email protected]

Շիրակի մարզի դատախազություն՝
[email protected]

Սյունիքի մարզի դատախազություն՝
[email protected]

Վայոց ձորի մարզի դատախազություն՝
[email protected]

Տավուշի մարզի դատախազություն՝
[email protected]

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն՝
[email protected]

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝
[email protected]

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝
[email protected]utor.am

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝
[email protected]

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝
[email protected]

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝
[email protected]

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն՝
[email protected]

Երևանի կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Գորիսի կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Լոռու կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Շիրակի կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Թիվ 1 կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Թիվ 2 կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Թիվ 3 կայազորի զինվորական դատախազություն՝
[email protected]

Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+347 10) 511 527 հեռախոսահամարով»: