Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Մանրամասներ՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրման կարգի վերաբերյալ

173
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 18:30
Մանրամասներ՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրման կարգի վերաբերյալ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց»: