Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Սա հերթական ապատեղեկատվությունն է». Արցախի ՊՆ

140
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 13:20
«Սա հերթական ապատեղեկատվությունն է». Արցախի ՊՆ

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման: