Աշխատանքային իրավահարաբերությունները՝ արտակարգ դրության պայմաններում
«Օրենքով նախատեսված է, որ գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակահատվածում աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի, որը համապատասխանում է վերջինի մասնագիտությանը»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով՝ եթե նման հնարավորություն չկա, ապա նախատեսվում է, որ գործատուն փոխհատուցում է պարապուրդի համար՝ վճարելով միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան՝ նվազագույն չափը: «Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածի 6-րդ մասում առկա է կարգավորում, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին և օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքում սահմանված է, որ գործատուն չի վճարում պարապուրդի համար»: Սարգսյանը հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է օրենքի նոր նախագիծ, որը դեռևս քննարկումների փուլում է: Այս նախագծով առաջարկվում է, որ հեռավար աշխատանքի պարագայում աշխատանքի դիմաց նախատեսված վարձատրությունը պետք է ամբողջությամբ պահպանվի, քանի որ աշխատանքի բնույթը նույնն է, միայն վայրն է փոխվում: Անդրադառնալով այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանա աշխատել հեռավար կարգով՝ Սարգսյանը նշեց, որ նոր նախագծով այդ դեպքում առաջարկվում է, որ քաղաքացիներն օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի հնարավորությունից: Ժորա Սարգսյանը նշեց նաև, որ օրենքի նոր նախագծով նախարարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում, եթե աշխատակիցն անհարգելի բացակայություն է ունենում կամ ուշանում է աշխատանքից, արգելվի վերջիններին աշխատանքից ազատելու հնարավորությունը: Նույնը վերաբերում է նաև այն ծնողներին, որոնց երեխաները, պայմանավորված արտակարգ դրությամբ, չեն կարող հաճախել կրթական հաստատություններ և մանկապարտեզներ: Վարձատրության մասով նախատեսվում են հետևյալ կարգավորումները. «Եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի, կամ ներկայացել է ուշացումով, ապա վարձատրվելու է առնվազն փաստացի աշխատած ժամանակին համապատասխան: Եթե հանրակրթական արձակուրդներով պայմանավորված աշխատողը չի կարողանում ներկա լինել աշխատանքի, կամ ուշացած է ներկայանում, այս դեպքում նախարարությունն առաջարկում է, որ եթե ուշացումները մինչև երկու ժամ են, աշխատողը վարձատրվի ամբողջությամբ, եթե երկու ժամից ավելի լինի, կվարձատրվի աշխատած ժամանակին համապատասխան. խոսքը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողներին: Մանրամասները՝ տեսանյութում: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18