Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

«Հանրության իրազեկման մակարդակն անբավարար է». Լևոն Գալստյան

184
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 19:10
«Հանրության իրազեկման մակարդակն անբավարար է». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ նշել, որ վարակի կանխարագելման ուղեցույցերի ու մարդկանց վարքականոնի վերաբերյալ հանրության իրազեկման մակարդակն անբավարար է:
Վերջին 1 ամսում պետք է ֆեյսբուքը, տարբեր մեդիաներն ու այլ իրազեկման խողովակները հեղեղված լինեին այդպիսի նյութերով։
Պետք է գովազդի տակ տարածվեին այդ նյութերը կառավարության և տարբեր նախարարությունների ու այլ պետական կառույցների էջերով, որ անընդհատ երևային օգտատերերի ՖԲ լրահոսում։
Պետք է անխտիր բոլոր հեռուստաընկերությունների եթերներով 15 րոպեն մեկ ցուցադրվեին այդ ուղեցույցները։
Պետք է բարձրախոսով իրազեկումներ լինեին բոլոր համայնքների տարածքներում ու մարդաշատ վայրերում՝ ոստիկանության, ԱԻՆ-ի, քաղաքապետարանների, համայքապետարանների և այլ կառույցների կողմից։

Թե չէ ստացվում է, որ մենք ասում ենք՝ մենք էլ լսում, իսկ ժողովրդի մի մեծ զանգված մնում է ոչ իրազեկված։
Ինչո՞ւ այս մասին նորից եմ գրում․ հենց նոր իմ լրահոսում բերեց պետական մի կառույցի ՖԲ գովազդով նյութը, որտեղ պատմում էին ասֆալտապատման աշխատանքների մասին»: