Իսպանիայում մոտ չորս հազար բժիշկ վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով
![]() Իսպանիայի կառավարությունը հայտնել է, որ երկրում մոտ չորս հազար բժիշկներ վարակվել են COVID-19 կորոնավիրուսով, գրում է РИА «Новости»-ն: «Կան տեղեկություններ, որոնք մեզ դուր չեն գալիս, քանի որ մենք պետք է փորձենք այն կառավարել: Օրինակ՝ տուժել է 3,910 բուժաշխատող»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը։ Նախկինում հաղորդվում էր, որ Իսպանիայի բժշկական անձնակազմի շրջանում առաջին մահը գրանցվել է Բասկերի շրջանում, մահացել է 52-ամյա բուժքույր: Իսպանիայում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2182-ի, նախօրեին մահացել է 462 մարդ՝ համաձայն երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
