Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

«Մի՛ ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ». Վարազդատ Կարապետյան

142
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 13:10
«Մի՛ ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ». Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է Իտալիայում։ 13-ը մահացել են։
Երեկ մեր քաղաքում մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ուրախ-զվարթ, շատ հաճախ առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում էին։
Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզնից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, ովքեր մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք և ձեզ ոչինչ չի պատահի։
Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի՛ ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են․․.: Կամ էլ մեռնելու․․․
Հ․ Գ․ Հա, ու մի բան էլ․ խելոքը սովորում է ուրիշի փորձից, իսկ անխելքը՝ իր սեփական»: