Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայում #COVID_19 կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել

852
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 10:15
Մոսկվայում #COVID_19 կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել

Երկուշաբթի երեկոյան Մոսկվայում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդի մահվան երկրորդ դեպքը: 69-ամյա կինը մահացել է Կոմունարկայի հիվանդանոցներից մեկում, գրում է «Московский комсомолец»-ը։

Ինչպես հայտնի է թերթին, մահացածը նախապես հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոց՝ թոքաբորբի կասկածանքով: Մարտի 19-ին, կորոնավիրուսի թեստի նախնական հաստատումից հետո, հիվանդը հոսպիտալացվել է մասնագիտացված բժշկական հաստատություն, որտեղ նա մահացել է անցած գիշեր:
Ենթադրաբար, կինը վարակվել է իր աղջկանից, ով ժամանել էր Պորտուգալիայից:
Ավելի վաղ՝ Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկում մահացել էր կորոնավիրուսով հիվանդ 79-ամյա քաղաքացի, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով վարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի օպերատիվ շտաբի կողմից հրապարակված տվյալներին: