Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Ստացվում է՝ մեծն «բարերարն» աշխատողներին չի վճարում ամսական 300 մլն դրամը». Տարոն Չախոյան

108
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 09:30
«Ստացվում է՝ մեծն «բարերարն» աշխատողներին չի վճարում ամսական 300 մլն դրամը». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի «բարերար»-ի համար համեմատության էտալոն է մի մեծ կոլխոզի վերածված հետամնաց բռնատիրական Բելառուսն իր կոլխոզի նախագահով հանդերձ, ուրեմն էս մարդը շատ հեռու է երկրի զարգացման հեռանկարներից:

Մի մեծ կոլխոզի վերածված էդ երկրում արդեն 24 տարի շարունակ նախագահում է նույն կոլխոզի նախագահը և առանց որի իմացության երբեք չեն էլ կարող բարձրաձայնել կորոնավիրուսով վարակման հնարավոր դեպքերի մասին:

Եթե սա է «բարերար»-ի մթագնած երևակայությամբ նախագահի ու երկրի էտալոնը, ապա փառք տանք Աստծուն, որ կոլխոզի նախագահի բարերար ախպերը Հայաստանում երբեք չի եկել իշխանության:

Իսկ լրագրողների հետ հանդիպմանը մեծն «բարերար»-ը հայտարարում է. «Ես իմ աշխատողներին խի՞ պտի վճարեմ, պետությունը թող վճարի»:

Պարոն բարերա՞ր, էդ ո՞նց, ինչի մինչև հիմա պետությունն է կերե՞լ աշխատողներիդ աշխատանքից ստացած ողջ եկամուտը...

Թե՞ եկամուտը ուտելուց Ձեր աշխատողն է, բայց հենց ժամանակը գալիս է աշխատողին 1-2 ամիս օգնության ձեռք մեկնելու, արդեն ձերը չէ, պետությանն է...

Հա, քիչ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ մեծն «բարերար» պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին ստիպում են «արձակուրդ գնալ», որ աշխատավարձը չվճարեն:

Ինչ վերաբերվում է բարերարությանը, ապա 45 մլն դրամ փոխանցել է կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման համար, 15 մլն էլ՝ բուժաշխատողների համար:

Բայց նույն «բարերար»-ը չի վարձատրում իր աշխատողներին, որոնք մոտ 3000-ն են, և եթե նվազագույն միջին աշխաավարձով էլ հաշվենք, ապա ամսական կստացվի մոտ 3000*100.000=300 մլն դրամ:

Ստացվում է մեծն «բարերարը» աշխատողներին չի վճարում ամսական 300 մլն դրամը, փոխարենը ընդամենը 60 մլն դրամ է նվիրաբերում կորոնավիրուսի դեմ պայքարին և արդյունքում դառնում է «ԲԱՐԵՐԱՐ», բայց դա միայն իր և իր շրջապատի համար...

Մենք էլ հո լավ գիտենք, չէ՞...»: