Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.

Գորիսի անպատժելի քաղաքապետն ու իրավապահների անգործությունը․ «Ժողովուրդ»

151
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 08:45
Գորիսի անպատժելի քաղաքապետն ու իրավապահների անգործությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա և տեղակալ Մենուա Հովսեփյանը առևանգել են Գուրգեն Հ-ին և ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որևէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առևանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը: Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել: Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում»:

Մանրամասները՝ թերթի համարում։