Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»-ն աշխատում է արտակարգ ռեժիմով. Շիրակի մարզպետարան

227
Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 23:05
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»-ն աշխատում է արտակարգ ռեժիմով. Շիրակի մարզպետարան

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»-ն աշխատում է արտակարգ ռեժիմով։ «Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքն ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ։ Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ։