Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Եթե մենք չմշակեցինք մեր հողը, մենք լուրջ խնդիր ենք ունենալու». Նորայր Նորիկյան

168
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 17:45
«Եթե մենք չմշակեցինք մեր հողը, մենք լուրջ խնդիր ենք ունենալու». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության որևէ ներկայացուցչի կողմից արտաբերված որևէ ծրագրի տակ պետք է լինի իրատեսական հիմնավորում և ռազմավարություն:
Եթե իսկապես ցանկանում ենք դիմակայել տնտեսական կրախը և երկիրը հնարավորինս զերծ պահել հետկորոնավիրուսային տնտեսական ճգնաժամից, ապա պարտավոր ենք գոնե փրկել գյուղը և այս տարվա գարնանացանը:
Ավելի կոնկրետ. այս կառավարության թիվ առաքելությունը պետք է լինի այն լոզունգի իրագործումը, որ Հայաստանում անմշակ հող չպետք է մնա և վերջ:
Եթե մենք չմշակեցինք մեր հողը, մենք լուրջ խնդիր ենք ունենալու...»։