Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հետախուզման մեջ գտնվողը կրակել է իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ

365
Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 18:30
Հետախուզման մեջ գտնվողը կրակել է իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ

Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՖոտոլրագրողԳագիկ Շամշյանի տվյալներով ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:

Քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողներ Արսեն Պետրոսյանն ու Ներսես Նալբանդյանը հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ:

Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները զննությամբ հայտնաբերել են 1 կրակված պարկուճ, ինչպես նաև բջջային հեռախոս:

Ոստիկանները պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը, որին քրեական հետախույզները տաք հետքերով Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են, ում մոտ եղել է նաև գործարանային համարը ջնջված ատրճանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։