Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

«Ուզում եմ հասկանալ՝ ոմանց հիստերիայի նպատակը ո՞րն է». Լիզա Ճաղարյան

107
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 07:05
«Ուզում եմ հասկանալ՝ ոմանց հիստերիայի նպատակը ո՞րն է». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծեմ արտակարգ դրությունը հաստատվել է մարտի 16-ին։ Այսինքն, ընդամենն ութ օր է անցել։
Ուզում եմ հասկանալ՝ ոմանց հիստերիայի նպատակը ո՞րն է (նույնիսկ մի տեղ կարդացի, որ «ազգը» տանը սոված նստած է)։
Ես չեմ բացառում, որ եթե էս վիճակը երկար շարունակվի, ես էլ սոված կմնամ, ԲԱՅՑ նորից կրկնեմ՝ էս հիստերիայից ինչի՞ հոտ է գալիս։
Կրկնում եմ, հնարավոր է նաև, որ սոված մնանք, հնարավոր է, որ կառավարությունը չկատարի իր խոստումներն ու կարիքավոր մարդկանց թողնի բախտի քմահաճույքին։
Բայց ընդամենն ութ օր հետո էսպիսի շահարկու՞մ։
Ի դեպ, եթե սոված մարդ կա, ձեն հանեք. չլինի-չլինի՝ մի շատ «բարի» մեծահարուստ կա ու կա, խաբար կանենք՝ ինքՍՏԻՔյան հարցը կլուծի»։